Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Էրդողանը հայտարարել է Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու մասին

Էրդողանը հայտարարել է Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու մասին
05.04.2016 | 01:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին: «Թուրքիան Ղարաբաղյան ճգնաժամի հենց սկզբից եղել է Ադրբեջանի կողքին և կշարունակի: Մի անգամ Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իսկական տիրոջը, կրկին կդառնա ադրբեջանական»,- ասել է Էրդողանը Կարմիր մահիկ կազմակերպության համագումարի ժամանակ Անկարայում:

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ